ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83

Արձանագրություն N 3

14-10-2019

2019թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի նիստ նախագահությամբ փոխտնօրեն Ս. Նազարեթյանի:

Քննարկվեց

1. Ընկերության ամբուլատոր պոլիկլինիկական մաս դիմած հիվանդների ամբուլատոր բժշկական քարտերում կատարված գրանցումները, լաբորատոր գործիքային հետազոտությունների ուղեգրման հիմնավորումները.

2. Ստացիոնարից դուրս գրված հիվանդների շարունակական ամբուլատոր հսկողության ու հետագա բուժման հարցը.

3. Ուռուցքաբանական և հոգենյարդաբանական կաբինետներում հաշվառված անկողնային և երկարաժամկետ հաճախումներ չունեցող հիվանդների բուժ սպասարկման հարցը տնային ակտիվ այցերի միջոցով:

Զեկուցումով հանդես եկավ ամբուլատոր պոլիկլինիկական մասի փոխտնօրեն՝ որակի պատասխանատու Ս. Նազարեթյանը. նա նշեց, որ ուսումնասիրել է ԱԱՊ-ի բժիշկների կողմից տարվող ամբուլատոր բժշկական քարտերը ու կատարված գրանցումներոը, գրեթե չի հայտնաբերվել թերություններ, լաբորատոր գործիքային հետազոտությունների նպատակով ուղեգրումների հիմնավորումներում: Եզակի դեպքերում ուշացել են ուղեգրումների պատասխանների հանձնումը նեղ մասնագետներին :

Ստացիոնարից դուրս գրված որոշ հիվանդներ չեն սպասարկվում ակտիվ այցերի ձևով:

Հոգենյարդաբանական և ուռուցքաբանական կաբինետներում հաշվառված անկողնային և երկարաժամկետ հաճախումներով հիվանդների սպասարկման որակը առավել բարելավելու նպատակով կաբինետների բժիշկների կողմից կազմված գրաֆիկների համաձայն կազմակերպվել է ակտիվ այցեր: Ընդացիկ ամսում այցեր են իրականացվել Օձունի ենթաշրջանի և Աքորու համայնքներում հաշվառված հիվանդներին: Վերջիններս և նրանց հարազատները հայտնել են իրենց գոհունակությունը ժամանակին ու նպատակային իրականացված միջոցառումների համար:

Ըստ էությամբ արտահայտվեցին Ծ.Գրիգորյանը, Գ. Աբելյանը, Ռ. Գալստյանը, Ս. Քառյանը և Հ. Միքայելյանը նրանք նշեցին, որ նշված դիտողությունները և որոշակի թերությունները տեղին են, պատրաստակամ ենք նշված բոլոր թերությունների անխտիր վերացմանը:

Հանձնաժողովի կողմից առաջարկվեց հետամուտ լինել նշված բացերը անհապաղ վերացման ու այն չկրկնվելու համար հակառակ դեպքում ցանկացած խախտում կատարողը կենթարկվի խիստ պատասխանատվության:

 

1. Տնօրենի ժ/պ ՝ Ս. Մոսինյան 

2. որակի պատասխանատու՝ Ս. Նազարեթյան


Մեկնաբանություն(ներ) (0)

Դեղագործական ընկերություններ

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է:
Շարունակություն...

Տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն

Հուլիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ "Համազգային վստահություն" խորհրդի կողմից կազմակերպված "Հուսո Աստղ" ամենամյա "Տարվա լավագույն բժիշկ" և "Տարվա լավագույն բուժհիմնարկ" մրցանակաբաշխությունը:
"Տարվա մարզային հիվանդանոց" անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալավերդու բժշկական կենտրոնը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԿ ՓԲԸ-Ի 2013-2017 ԹՎ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Ամբուլատոր մասնաշենքի հիմնանորոգում, վերակառուցում, վերազինում ըստ համապատասխան բաժանմունքների (մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն, ռենտգեն սրահ, շտապ օգնության ծառայություն, ինֆեկցիոն ծառայություն, վարչական մաս, կանանց կոնսուլտացիա):
2. Դիահերձարանի կառուցում, հիսթոլոգիական լաբորատորիայի հիմնում, վերազինում:
3. Տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի հիմնանորոգում, լաբորատորիայի ստեղծում, տանիքի հիմնանորոգում:
ավելին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14-10-2019

Արձանագրություն N 3…
2019թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի նիստ նախագահությամբ փոխտնօրեն…

» կարդալ ավելին

07-10-2019

Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի գործունեության 2020-2025թվականների…
                                           …

» կարդալ ավելին


ՕԳՏԱԿԱՐ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱՆ` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
ԱԾԻԳ`Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ
ԱՀԿ`Առողջության համաշխարային կազմակերպություն
ԸԲՀԱ`Ընտանեկան բժիշկների հայկական ասոցացիա
ԱԱՊԲ`Առողջապահության առաջնային պահպանման բարեփոխման ծրագիր