ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83

"Ալավերդու բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի հիմնադրման տարեթիվը, զարգացման պատմությունը


Ալավերդում հիվանդանոց կազմակերպվել է 1948թ. սկզբում որպես Ալավերդու քաղաքային, ապա` 1958թ. հունվարի 2-ից շրջանային հիվանդանոց:
1968թ. օգոստոսի 2-ից Ալավերդու շրջանային հիվանդանոցը վերանվանվում է Ալավերդու շրջանի բուժ. Միավորում:
Հայ Մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի հիշատակը հավերժացնելու կապակցությամբ ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Ալավերդու շրջանը վերանվանվում է Թումանյանի շրջան: 1979թ. դեկտեմբերից Թումանյանի շրջանի բուժ միավորումը կոչվում է Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոց:
1958թ. ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Ալավերդու շրջանային սովետի գործադիր կոմիտեի առողջության բաժնի վերացումից հետո շրջանային հիվանդանոցն է կատարում նրա ֆունկցիաները շրջանի բոլոր առողջապահական հիմնարկների վարչական, տնտեսական ու գաղափարակազմակերպչական աշխատանքների ղեկավարումը:
1997թ. հունվարի 1-ից Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցը վերանվանվեց Ալավերդու հիվանդանոց պետական ձեռնարկություն,, իսկ 1998թ. Ալավերդու հիվանդանոց ՊՓԲԸ:
2007թ. Դեկտեմբերի 7-ին <<Ալավերդու հիվանդանոց>>, <<Ալավերդու ծննդատուն>> և <<Ալավերդու պոլիկլինիկա>> ՊՓԲԸ-ների միաձուլման ճանապարհով ստեղծվեց <<Ալավերդու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն:
Նորաստեղծ ընկերության կրեդիտորական պարտքը կազմում էր 42 մլն դրամ: Հիվանդանոցի, ծննդատան, համաբուժարանի շենքային պայմանները խիստ անմխիթար վիճակում էին, գույքը և սարքավորումները վաղուց հնացած, բարոյապես և ֆիզիկապես մաշված, աշխատավարձերը ցածր էին, աշխատողները տարիներ շարունակ չէին վերապատրաստվել, ցածր էր հիվանդների և հղիների դիմելիության ցուցանիշները:
Անհրաժեշտ էին կտրուկ քայլեր ձեռնարկել միաժամանակ բոլոր ուղղություններով.
Չափազանց լարված տնտեսավարության` վճարովի ծառայությունների զգալի ավելացման, շռայլությունների վերացման և անհրաժեշտ ծախսերի նկատմամբ վերահսկության ուժեղացման միջոցով, սկսվեց պարտքերի մարման գործընթացը:
Աշխատողների աշխատավարձերը սկսվեցին հաշվարկվել և վճարել գործող օրենքներին համապատասխան` դրույքաչափեր, հավելավճարներ, արտաժամյա աշխատանքների համար վճարումներ, որի արդյունքում զգալիորեն (3-4 անգամ) ավելացավ և սկսվեցին ժամանակին վճարվել բուժ աշխատողների աշխատավարձերը:
Սկսվեցին կենտրոնի վերազինման աշխատանքները:
Անմիջապես սկսվեց Բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասի հիմնանորոգման գործընթացը: Շինարարական աշխատանքներն սկսվեցին 2009թ. Սեպտեմբերի 1-ին: Ներկայումս ավարտվել են վերակառուցման առաջին և երկրորդ փուլերը:
Երկու փուլերի նախահաշվային արժեքը կազմել է մոտավորապես 216 մլն. Դրամ,որի 11.5 մլն. Դրամը ներ է դրվել ընկերության կողմից:
Կատարվել են հիվանդանոցային մասի տանիքի 3-րդ և 2-րդ հարկերի հիմնանորոգում, 1-ին հարկի, ջեռուցման համակարգի, արտաքին կոյուղագծերի և ջրամատակարարման, թթվածնի կենտրոնացված համակարգի և թթվածնի ամբարի կառուցում:
Հիմնանոնորոգումից հետո հնարավոր կլինի վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, վերակենդանացման բաժանմունքները, ընդունարանը, ախտորոշիչ ծառայությունները, համաբուժարանի նեղ մասնագիտական և տեղամասային թերապևտների և մանկաբույժների կաբինետները տեղավորել այդ հատվածում:
Հաջորդ փուլերի ընթացքում կիրականացվի գլխավոր մասնաշենքի վերակառուցում, որի նախագծային-նախահաշվային արժեքը կազմում է մոտավորապես 350 մլն.դրամ,նորագույն սարքավորումների և կոշտ, փափուկ գույքերի ձեռքբերում, որի արդյունքում այնտեղ կտեղակայվեն մանկաբարձա-գինեկոլոգիական, բաժանմունքները, շտապ օգնության կայանը, ամբուլատոր մասի 25 տոկոսը, ռենտգեն կաբինետը, դիահերձարանը, դահլիճը, թիկունքային հոսպիտալի համար անհրաժեշտ 40 մահճակալները:
-Կադրային քաղաքականություն
Պետական պատվերի շրջանակում կազմակերպվեց առողջապահության կազմակերպիչների տնօրեն, փոխտնօրեններ, բաժանմունքի վարիչներ, ավագ բուժքույրեր, այլ աշխատողների ինչպես նաև բոլոր բուժքույրերի և լաբորանտների, դեղագործի վերապատրաստումները ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի բազաներում: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել են 43 բժիշկ,83 բուժքույր,5 շտապ օգնության վարորդ:
ՀՀ ԱՆ կողմից ժամանակավորապես կենտրոն ուղեգրվեցին տարբեր մասնագետներ` որոնք տեղում աշխատելով միաժամանակ նպաստեցին տեղի մասնագետների որակավորման բարձրացմանը:
Կենտրոնի բժիշկներից մի քանիսը անցան վերապատրաստում աշխատանքային տեղում հանրապետության բարձրակարգ կլինիկաներում:
Աշխատանքի ընդունվեցին նոր կադրեր` ինչպես բարձր որակավորում և փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ:
Ընկերությունում սկսեցին մատուցվել նոր ծառայություններ`
վերակենդանացման
բջջաբանական
հյուսվածքաբանական
ռեգիոնար անզգայացման
Բարելավվեց նախկինում մատուցվող ծառայությունների որակը` նորագույն սարքավորումների դեղամիջոցների ախտորոշիչ նյութերի կիրառմամբ:
Կատարվեց հսկայական աշխատանք հիվանդների սպասարկման կուլտուրան լավացնելու համար:
Աճեց ազգաբնակչությքան վստահությունը բուժաշխատողների նկատմամբ:
Կտրուկ ավելացան կենտրոնում բուժվող քաղաքացիների և արձանագրվող ծննդաբերությունների թվերը:
Ընկերության աշխատանքների բարեփոխումներ նկատվեցին նաև վերադաս կազմակերպությունների կողմից`
Ընկերության թվով 21 աշխատակից արժանացել են ՀՀ Լոռու մարզպետի շնորհակալագրի
Մեկ բժիշկ 2009թ. արժանացավ Մխիթար Հերացի մեդալի,
Մեկ բուժքույր 2010թ. արժանացավ մարզի <<Լավագույն բուժքույր>> կոչմանը:


"ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՓԲԸ"
ՏՆՕՐԵՆ`      Ս. Վ. ՄՈՍԻՆՅԱՆ



Մեկնաբանություն(ներ) (1)

Անհեթեթություն է գրել, թէ Ալավերդու հիվանդանոցը ձևավորվել է 1948 թվականին, երբ անգամ շենքը շահագործման է հանձնվել 1942 թվականին: Մինչեւ 1920 թվականը, Ալավերդում գործում էր հիվանդանոց, որը 1890-ականներին ուներ 8 մահճակալ, մեկ բժիշկ, որը գալիս էր Թիֆլիսից և հաճախ էր բացակայում, աշխատում էին նաև երկու բուժակներ: Հիվանդանոցն այդ արդեն 1918 թվականին ուներ 20 մահճակալ: Ի դեպ այդ տարիներին բժիշկ էր աշխատում նաև Սանահինում, որտեղ գործում էր նաև համաճարակաբան,որն ուներ փոքրիկ հիվանդանող ուր տեղավորում էին սուր վարակիչ հիվանդներին: 1918 թվականի իրադարձություններից հետո Մադանի հիվանդանոցը փակ էր, հեռացել էին բժիշկները և բուժակները, բացառությամբ Սանահինի, որտեղ շարունակում էր աշխատել բուժակը, որն ի դեպ բոլշևիկյան կուսակցության անդամ էր և գաղտնի գործակալ: վերջինս մտերմանալով հիվանդ վրացի զինվորների հետ տեղեկություններ էր հավաքում Հայաստանի հեղկոմի համար: Վրացիների կողմից բացահայտվելուց հետո նրան ցանկանում էին աքսորել Քութայիսի, և միայն վրացական զորքերում և Օձունում բռնկված տիֆի, այլ բժիշկ և բուժակ չլինելու պատճառով խուսափեց վրացական պատժից : 1921 թվականին ռևկոմի որոշմամբ Լենհանքերի հիվանդանոցը վերաբացվեց :Հետագայում այդ հիվանդանոցը տեղափոխվեց Ալավերդի, այսինքն այսօրվա մկնդեղի պահեստարանի հարևանությամբ թաղամաս, որտեղ ի դեպ ծննդատունը շարունակում էր գործել 60-ական թվականներին, որտեղ ի դեպ ծնվել եմ նաև ես: 1942 թվականին շահագործան հանձնվեց Ալավերդու հիվանդանոցի ներկայիս շենքը: Մինչ այդ հիվանդանոցը գործում էր Լենհանքեր թաղամասում (Մադան) : Նոր հիվանդանոցում կար բոլոր պայմանները բարձր մակարդակով բուժ սպասարկում իրականացնելու համար: Հետագա տարիներին հիվանդանոցն ընդարձակվեց և հետպատերազմյան տարիներին ուներ 260 մահճակալ:

09-04-2014 - Հրաչյա Պապինայն









Դեղագործական ընկերություններ

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է:
Շարունակություն...

Տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն

Հուլիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ "Համազգային վստահություն" խորհրդի կողմից կազմակերպված "Հուսո Աստղ" ամենամյա "Տարվա լավագույն բժիշկ" և "Տարվա լավագույն բուժհիմնարկ" մրցանակաբաշխությունը:
"Տարվա մարզային հիվանդանոց" անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալավերդու բժշկական կենտրոնը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԿ ՓԲԸ-Ի 2013-2017 ԹՎ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Ամբուլատոր մասնաշենքի հիմնանորոգում, վերակառուցում, վերազինում ըստ համապատասխան բաժանմունքների (մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն, ռենտգեն սրահ, շտապ օգնության ծառայություն, ինֆեկցիոն ծառայություն, վարչական մաս, կանանց կոնսուլտացիա):
2. Դիահերձարանի կառուցում, հիսթոլոգիական լաբորատորիայի հիմնում, վերազինում:
3. Տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի հիմնանորոգում, լաբորատորիայի ստեղծում, տանիքի հիմնանորոգում:
ավելին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14-10-2019

Արձանագրություն N 3…
2019թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի նիստ նախագահությամբ փոխտնօրեն…

» կարդալ ավելին

07-10-2019

Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի գործունեության 2020-2025թվականների…
                                           …

» կարդալ ավելին


ՕԳՏԱԿԱՐ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱՆ` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
ԱԾԻԳ`Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ
ԱՀԿ`Առողջության համաշխարային կազմակերպություն
ԸԲՀԱ`Ընտանեկան բժիշկների հայկական ասոցացիա
ԱԱՊԲ`Առողջապահության առաջնային պահպանման բարեփոխման ծրագիր