ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ-004

2015թ մայիսի 8-ին բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի կողմից /նախագահությամբ տնօրեն Ս. Մոսինյանի/քննարկվեց ամբուլատոր- պոլիկլինիկական մասի թերապևտիկ ծառայության հետ կապված որոշակի հարցեր, առաջնահերթ տեղ տալով մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտերում կատավող գրառումների, լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար կատարվող ուղեգրումների լիարժեք հիմնավորման վերաբերյալ իրականացված գրանցումները:

Զեկուցումով հանդեսեկավփախտնօրեն Ս. Նազարեթյանը,նա նշեց,որ իր կողմից պատահական ընտրությամբ մանրամասն ուսումնասիրվել է ամբուլատոր քարտերում իրականացված գրանցումները ու լաբորոտոր-գործիքային հետազոտության համար տրված ուղեգրերը:

Ուսումնասիրությունից պարզվել է, որ գրանցումները ամբուլատոր քարտերում գլխավորապես իրականացվել է լիարժեք, բավարարուհիմնավոր, սակայննկատվեցին եզակի դեպքեր, երբ հետազոտությունների հիմնավորման մեջ կանոչ լիարժեք գրառումներ:Առկա են դեպքեր, երբ ուղեգրի վրա չի նշված լաբորատորիայի կամ ֆունկցիոնալ կաբինետի անվանումը, եզակի դեպքեր ում բացակայում է ամսաթիվը կամ բժշկի ստորագրությունը:

 

Ելույթներով հանդես եկան տեղամասային թերապևտներ` Ա. Օնանյանը, Ռ Գալստյանը, Ն. Աբելյանընշելով, որեղած թերությունները ընդունելի են, սակայն դրանք հիմնականում կապված են գերծանրաբեռնվածության հետ: Միաժամանակ նշվեց, որ լինում են դեպքեր, երբ հիվանդի կամ նեղ մասնագետների կոզմից վերջնական չի ներկայացվում կոնսուլտացիայի նպատակով ուղեգրված ուղեգրերի պատասխանները:

    Ելնելով նշված թերություններից առաջարկվեց.
  1. Լինել ավելի զգոն նշված թերությունների վերացման ու չկրկնման համար:
  2. Հանձնարարել նեղ մասնագետներին կատարված ուղեգրումների ու լրացուցիչ իրենց կողմից նշանակված հետազոտությունների պատասխանների մասին պարտադիր կերպով իրազեկ պահել առաջնային օղակի մասնագետներին:

ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՄՈՍԻՆՅԱՆ

Քարտուղար` Մ.Վարդանյան

ԱՐՁԱՆԱԳՈՒԹՅՈՒՆ N002

2015թ. ապրիլի 29-ին բժշկական օգնության ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովը , նախագահությամբ`Ս.Մոսինյանի, քննարկեց Մեծ Այրում գյուղի բնակչուհի Շուշանիկ Բորիկի Դանիելյանին 1968թ. ընկերությունոմ իրականացված բուժ զննումների ընթացքում տեղ գտած որոշակի տարաձայնությունների ու մասնագիտական ոչ լւարժեք կողմնորոշումների հարցը:

Տնօրեն Ս. Մոսինյանը նշեց, որ ընկերության մասնագետները ունեն համապատասխան որակավորում, ունակ են պահանջկոտ թե իրենց, թե աշխատանքային ընկերների նկատմամբ, սակայն երբեմն լինում են նաև որոշակի բացթողումներ և թերացումներ: Եղել են մասնագիտական բանա-վեճեր ու որոշակի տարաձայնություններ վիրաբուժական ու ուլտրաձայնային ծառայությունների միջև:

Հիվանդին ներկայացրեց ԱԱՊ-ի բժիշկ, տեղամասային թերապևտ Ռիտա Գալստյանը: Հիվանդ Շ.Դանիելյանը ապրիլի 22-ին դիմել է ԱԱՊ-ի բժշկին աջ ենթակողային շրջանի ցավերի կապակցությամբ, համապատասխան զննումներից հետո նշանակվել է ուլտրաձայնային հետազոտություն: Սոնոգրաֆիայի բժիշկ Վ. Չոբանյանի կողմից հետազոտությունը տվյալ պահին լիարժեք չի կատարվել, քանի որ ըստ նրա հիվանդի մոտ եղել է արտահայտված մեթեորիզմ , որն էլ խանգարել է հետազոտման լիարժեքությանը: Հիվանդին առաջարկվել է կրկնակի սոնոգրաֆիկ և լաբորոտոր հետազոտություններ , որը իրականացվել է ոչ թե տվյալ պահին, այլ հանգստյան օրերից հետո միայն: Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գ. Ազարյանը մանրամասն ներկայացրեց սոնոգրաֆիստի կողմից կատարված հետազոտությունների տվյալները,որոնք տարբեր պարամետրերով եղել են նորմայի սահմաններում, սակայն ինչ – ինչ պատճառներով ներկայացվել է որպես պաթոլոգիա: Հիվանդի մոտ նշանակված և կատարված բիոքիմիական հետազոտությունները նույնպես լիարժեք չեն եղել, որն էլ հնարավորություն չի տվել վերջնական ախտորոշումը ճշտելու համար: Առանց նշված հետազոտությունների լիարժեք իրականացման ու վիրաբույժի կոնսուլտացիա նշանակման հիվանդին ուղարկվել է տուն հանգստյան օրերից հետո հետազոտությունը շարունակելու նպատակով: Ելնելով վերոդնշվածներից հանձնաժողովը որոշում է`

  1. Իրականացնել լիարժեք և մանրակրկիտ անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, մասնագիտական խորհրդատվությունները այլ մասնագետների հետ, ներգրավել երկրորդ սոնոգրաֆիստին ախտորոշումը վերջնական ճշտելու նպատակով:
  2. Միանշանակ իրականացնել անհրաժեշտ լաբորատոր բոլոր հետազո-տությունները անկախ օրվա ժամից:
  3. ֆունկցիոնալ հետազոտությունների ավարտին հետազոտության թերթիկում նշել վերջնական եզրակացությունը:
  4. Հայտարարել դիտողություն ԱԱՊ-ի օղակի բժիշկ Ռ. Գալստյանին և սոնոգրաֆիստ Վ. Չոբանյանին:

 

ԱՐՁԱՆԱԳՈՒԹՅՈՒՆ N003

2015թ. մայիսի 7-ին բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի կողմից քննարկվեց լաբորատոր հետազոտությունների հետ կապված տեղ գտած որոշակի թերությունների հարցը: Նախագահ Ս. Մոսինյանը նշեց, որ երբեմն լինում են տարաձայնություններ լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ` արդյունքի ու հիվանդի մոտ եղած կլինիկական պատկերի անհամապատասխանության, ինչպես նաև ժամերի կամ օրվա ընթացքում կրկնված հետազոտությունների միջև, միաժամանակ մասնագետնրի կողմից լինում են դեպքեր, երբ նշանակվում է ոչ անհրաժեշտ, կամ ոչ հիմնավոր նշանակումներ լաբորոտոր հետազոտությունների գծով:

  1. Հ.Մարյանյան- ընկերության ընդ. թերապևտիկ բաժանմունքի վարիչ հետազոտությունների լյարժեքության ու բավարար արդյունքի վերաբերյալ կարող եմ ասել, որ շարժը դրական է ու առկա է զգալի առաջընթաց նախկին տարիների համեմատ, չնայած էլի տեղ են գտնում որոշակի անհամապատասխանություն և տարաձայնություն, որը եզակի է ու շուտ վերացվող: Գտնում եմ, որ հիմնական պատճառը ծանրաբեռնվածությունն է ու գերհոգնածությունը:
  2. Լ.Մկրտումյան-մանկաբորձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ- հիմնականում դժգոհությունը եղել է հեմոգլոբինի որոշման հետ կապված որոշակի տարաձայնությունների հետ, որի պատճառը կապվում է լաբորանտների աշխատանքի ծանրաբեռնվածության ու հետ:
  3. Ռ. Մաճկալյան –կանանց կոնսուլտացիայի վարիչ – հեմոգլոբինի նկատմամբ հետազոտությունների տարաձայնությունը կապված է լաբորանտների հետ, հոգնածության և նույնիսկ անուշադրության հետ կապված:
  4. Գ. Ազարյան – պրոբլեմը շուտ է եղել ու հիմնականում կապում եմ մարդկային գործոնի հետ և տարբերությունը երկու աշխատակիցների մոտ զգալի է`40 և 76 ու չգիտեմ ինչու ամբուլատոր մասի լաբորատոր հետազոտություններում հեմոգլոբինը կամ լեյկոցիտների քանակը ավելի ցածր է լինում ու չի համապատասխանում հիվանդի կլինիկային քան ստացիոնար մասի լաբորատոր գործունեությունում:
  5. Ա. Ղալայան – պատասխանատու մանկաբույժ- առջներում սխալները շատ էր,իսկ հիմա առկա մեծ առաջընթաց ու երբ համեմատական եմ դրել, մեր կողմից կատարված հետազոտությունները հանրապետության առաջատար կենտրոնների կողմից կատարված հետազոտությունները գրեթե համընկնում են: Սակայն կա մի տեսակ անվստահություն հաճախորդների կողմից ու նաև ըստ ինձ ճիշտ չի վերցրվում արյան նմուշները: նկատվել է նաև էպիզոտիկ դեպքեր, երբ մեկ օրում կատարված հետազոտությունները հիմնականում հեմոգլոբինի հանդեպ մեծամասնության մոտ նույն ցուցանիշն է` ասենք 62-64, իսկ հաջորդ օրը բոլորի մոտ 72-74, ըստ ինձ նորից գործում է լաբորանտի ֆակտորը: Որոշակի թերություն է նկատվել նաև միզուղիների հիվանդության դեպքում կատարված հետազոտություններում պետք է բարեխղճորեն կատարել:
  6. Ծ. Գրիգորյան – նյարդաբան- այո նկատվում են դեպքեր, երբ միզուղիների նկատմամբ կատարված հետազոտությունները լինում են սխալ ու իրականությանը չեն համապատասխանում:
  7. Ս. Նազարեթյան- փոխտնօրեն- չնայած զգալի ու անհամեմատ բավարար առաջընթացին նորից նկատվում են որոշակի թերություններ ու սխալներ, որը հիմնականում կարող եմ կապել գերհոգնածության, ինչ որ տեղ նաև տվյալ լաբորանտի անհատական գործունեության հետ:
  8. Հ. Ավետիսյան – փոխտնօրեն- հիվանդության պատմությունների ուսումնասիրությունից պարզվել է,որ եղել են դեպքեր երբ ընդունման ու դուրս գրման դեպքերում կատարված հետազոտությունները գրեթե նույնն են:
  9. Մ. Թամազյան – բժիշկ –լաբորանտ, չեմ կարող ժխտել փաստերը ,որ եղել են տարաձայնություններ հետազոտության արդյունքների մեջ, որը հիմնականում կապում եմ նմուշի վերցրման տեխնիկայի ու լաբորանտի անհատականության և գերծանրաբեոնվածության հետ:
  10. Ս. Մելքոնյան – ախտորոշիչ ծառայության վարիչ- փաստերը առկա են, սխալներ ու վրիպումներ նկատվել են կապված որակավորման , գեր-հոգնածության ու լարվածության հետ: Ցանկալի կլիներ ուղեգրերում պարտադիր նշվեր նախնական ախտորոշումը:

Ելնելով վերը նշված քննարկումներից ու փաստերից առաջարկվում է`
ա/ Հ. Մարյանյան- բոլոր լաբորանտները պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման լրացուցիչ կուրսեր
բ/ Լ. Մկրտումյան – տեղ գտած թերությունները քննարկել լաբորատորիայի աշխատակիցների մեջ , պարզել պատճառները ու երբեք սխալը չկրկնել:
գ/Ռ. Մաճկալյան- կատարել քննարկում տեղ գտած թերությունները վերացնելու և չկրկնելու համար:
դ/ Գ. Ազարյան – պարտադիր անցնել լրացուցիչ վերավորակավորման դասընթացներ, դրսևորել առավել լուրջ վերաբերմունք, պարզել թերացումների պատճառները:
ե/ Ա.Ղալայան – գիտակցել կատարված խախտումների լուրջ հետևանքները, քննադատել ու ինքնաքննադատել կատարած թերի աշխատանքները, առավել ուժեղացնել հսկողությունը բժիշկ –լաբորանտների կողմից:
զ/ Ս.Նազարեթյան – հարգել իր աշխատանքը ու ամեն մի աննշան թերություն համարել մեծ ու լուրջ թերություն, զբաղվել իր աշխատանքի որակի ու կատարողականի մաքսիմալ որակավորման ուղղությամբ:
է/ Հ.Ավետիսյան – ծառայություններում կատարված աշխատանքները փոփոխվում են նկատելի արագությամբ, հետևել ու հետ չմնալ, զբաղվել ինքնաուսուցմամբ ու վերավորակավորմամբ, բժիշկ-լաբորանտները պետք է լինեն ավելի զգոն, հսկեն մշտական ու վերավորակավորումը անցնեն ոչ թե հինգ տարին մեկ անգամ, մեկ ամսով, այլ անընդմեջ շաբաթական կուրսերով:
ը/ Մ. Թամազյան – քննարկումը և դիտողությունները վերաբերվում են ու առկա են լաբորանտների աշխատանքների մեջ մենք պետք է զբաղվենք մեզանով ու աշխատենք այնպես ,որ չլինի անգամ աննշան թվացող շեղումներ ու թերություններ:
թ/ Ս.Մոսինյան – հիմնականում նշվեց չորս բացթողում ու շատ կարճ ժամանակում պետք է այն շտկվի ու արագ վերացվի, դա մենք ի վիճակի ենք ու պարտավոր ենք: Հանձնարարել բաժանմունքի վարիչ Ս. Մելքոնյանին կատարել ներկա պահին և հետագայում անհատական վերլուծություններ ցանկացած չնչին համարվող խախտումների դեպքում և ավելի ուժեղացնել հսկողությունը բժիշկ-լաբորանտների կողմից, խախտումների դեպքում պատժել մեղավորներին:

Նախագահ՝ Ս. Մոսինյան
Քարտուղար՝ Մ. Վարդանյան

ԱՐՁԱՆԱԳՈՒԹՅՈՒՆ N001

2015թ. ապրիլի 17-ին բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի կողմից /նախագահությամբ տնօրեն Ս.Մոսինյանի/ քննարկվեց Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասի բնակչուհի Մարիամ Մարտինի Ծատինյանի առողջական վիճակի ու նրա կողմից բանավոր պահանջի հարց կենսագործունեության սահմանափակման աստիճանի որոշման ու անձին հաշմանդամ ճանաչելու վերաբերյալ: Մ. Ծատուրյանը հիվանդ է << խրոնիկ դիսցիրկուլյատոր էնցեֆալոպատիա 2-րդ աստիճանի, արտահայտված աստենոնևրիտիկ համախտանիշով: Պարկինսոնի սինդրոմ> > հիվանդությամբ:

Հիվանդի ամբուլատոր բժշկական քարտի ուսումնասիրությունից պարզվեց, որ նա ամբուլատորիա է հաճախել հիմնականում 2015թ.-ին: 19.01.2015թ. վերին շնչուղիների կատար հիվանդության պատճառով: 06.02.2015թ.կատարվել է կանխարգելիչ այց: 30.03.2015թ. հիվանդի մոտ ախտորոշվել է <<Ողնաշարի տարածուն օստեոխոնդրոզ արտահայտված ցավային սինդրոմով>> հիվանդություն, որի կապակցությամբ առաջարկվել է ստացիոնար բուժում : Հիվանդը 30.05.2015թ.- 16.04.2015թ.բուժվել է Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի նյարդաբանական բաժանմունքում<<Իշեմիկ դիսցիրկուլյատոր էնցեֆալոպատիա հաճախակի տրանզիտոր իշեմիկ գրոհներով, արտահայտված աստենոևրոտիկ համախտանիշով, Պարկինսոնի սինդրոմ>>ախտորոշումով, դուրս է գրվել բավարար վիճակով: 17.04.2015թ.կատարվել է նյարդաբանի կոնսուլտացիա բժ. Ծ. Գրիգորյանի կողմից: Առաջարկվել է աջ կոնքազդրային հոդի ռենտգենոգրաֆիա: 18.04.2015թ. կատարված ռենտգենոգրաֆիայով ախտաբանական փոփխություններ չի դիտվել:

Հիվանդին հանձնաժողովի անդամներ`Ծ. Գրիգորյանի, Ս. Նազարեթյանի, տեղամասային թերապևտ Ս. Միկոյանի կողմից մանրամասն բացատրվեց և իրազեկվեց, որ հիվանդի ներկայիս վեճակը բավարար է ու եղած հիվանդությամբ հիվանդը աշխատունակ է , քանի որ կարճաժամկետ բուժման կուրսից հետո հիվանդի մոտ նկատվում է վիճակի նկատելի բարելավում, որին համաձայնվեց նաև ինքը` հիվանդը, ուստի մերժվեց նրան երկարատև ժամանակավոր անաշխատունակ ճանաչելու, որից հետո հաշմանդամություն սահմանելու նպատակով ԲՍՓՀ-ին ներկայացնելը:

 

Արձանագրություն N 2    /18 փետրվարի 2018թ․/ 

Արձանագրություն N 3    /18 մայիսի 2018թ․ / 

Արձանագրություն N 4    /01 հունիսի 2018թ․



Մեկնաբանություն(ներ) (1)

Քոլեջների և համալսարանների համար կարևոր խնդիր է բարձրացնել քոլեջի ուսանողների նորարարական գիտակցությունը և նորարար կարողությունը: Բժշկությունը շատ գործնական կարգապահություն է, բժշկական տաղանդների զարգացումը պետք է կենտրոնանա գործնական ունակության վրա և կարևորի նորարարությունը: Այս հոդվածը վերլուծում է կլինիկական պրակտիկայի փուլում բժշկական ուսանողների նորարարական կարողությունների աճեցմանը ազդող հիմնական գործոնները և ուղղորդում է բժշկական ուսանողների նորամուծությունը որպես ուղեցույց, և նորարարության կարողությունը ray ban sunglasses ray-ban sunglasses ray ban outlet a href="https://www.portefeuillepaschers.com/">sac louis vuitton pas cher

02-09-2019 - ray ban sunglasses outlet









Դեղագործական ընկերություններ

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է:
Շարունակություն...

Տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն

Հուլիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ "Համազգային վստահություն" խորհրդի կողմից կազմակերպված "Հուսո Աստղ" ամենամյա "Տարվա լավագույն բժիշկ" և "Տարվա լավագույն բուժհիմնարկ" մրցանակաբաշխությունը:
"Տարվա մարզային հիվանդանոց" անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալավերդու բժշկական կենտրոնը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԿ ՓԲԸ-Ի 2013-2017 ԹՎ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Ամբուլատոր մասնաշենքի հիմնանորոգում, վերակառուցում, վերազինում ըստ համապատասխան բաժանմունքների (մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն, ռենտգեն սրահ, շտապ օգնության ծառայություն, ինֆեկցիոն ծառայություն, վարչական մաս, կանանց կոնսուլտացիա):
2. Դիահերձարանի կառուցում, հիսթոլոգիական լաբորատորիայի հիմնում, վերազինում:
3. Տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի հիմնանորոգում, լաբորատորիայի ստեղծում, տանիքի հիմնանորոգում:
ավելին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14-10-2019

Արձանագրություն N 3…
2019թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի նիստ նախագահությամբ փոխտնօրեն…

» կարդալ ավելին

07-10-2019

Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի գործունեության 2020-2025թվականների…
                                           …

» կարդալ ավելին


ՕԳՏԱԿԱՐ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱՆ` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
ԱԾԻԳ`Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ
ԱՀԿ`Առողջության համաշխարային կազմակերպություն
ԸԲՀԱ`Ընտանեկան բժիշկների հայկական ասոցացիա
ԱԱՊԲ`Առողջապահության առաջնային պահպանման բարեփոխման ծրագիր