ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83

ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆՄՈւՇՕՐԻՆԱԿ



Ստորև ներկայացվում են երկու աղյուսակներ, որոնք իրենցից ներկայացնում են պատմողական նկարագրություն (Հավելված 1) և հայտարարագիր` հիմնված «հետևիր կամ բացատրիր» սկզբունքի վրա (Հավելված 2): Այն դեպքերում, երբ Ընկերությունը չի հետևում Կանոնագրքի կոնկրետ հոդվածի պահանջին, կարևոր է, որպեսզի «մեկնաբանություն» սյունակում համապարփակ բացատրություն տրվի չհետևելու պատճառների մասին: Կանոնագրքի կոնկրետ հոդվածի պահանջին չհետևելու դեպքում Ընկերությունը կարող է նաև նկարագրել այն քայլերը (այդպիսի քայլեր ձեռնարկված լինելու դեպքում), որոնք ապագայում կհանգեցնեն Կանոնագրքի պահանջի կատարմանը:
 Քանի որ Ընկերությունները տարբեր են և կարող են Կանոնագրքի պահանջներին չհետևելու կամ մասնակի հետևելու տարբեր պատճառներ ներկայացնել, յուրաքանչյուր ԿԿ Հայտարարագիր յուրահատուկ է ներկայացնող Ընկերության համար: Հետևաբար, «Մեկնաբանություն» սյունակի ստանդարտ շարադրանք գոյություն չունի: ԿԿ Հայտարարագիրը` երկու աղյուսակներով հանդերձ, պետք է ներառվի Ընկերության Տարեկան հաշվետվության մեջ (Կանոնագրքի 23-րդ գլուխ, 2-րդ մաս զ) պարբերություն) և հրապարակվի Ընկերության ինտերնետային կայքում (Կանոնագրքի 24-րդ գլուխ, 3-րդ մաս):

Հավելված 1. Կորպորատիվ Կառավարման Հայտարարագիր-Նկարագրական մաս

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ. <Ալավերդու բժշկական կենտրոն> ՓԲԸ

ՀԱՍՑԵ. ԼՄ ք.Ալավերդի Սայաթ-Նովա 20


ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔ www.mcoalaverdi.am

Էլ.Փոստ` www.alaverdubk@gmail.com

1. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԽՈՍՔԸ
Ներածական խոսքում պետք է համառոտ ներկայացվի հաշվետու տարում Ընկերության կորպորատիվ կառուցվածքը և դրա բարելավման նպատակով ձեռնարկված քայլերը:

2. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Համաձայն Ընկերության կանոնադրության և Կորպորատիվ Կառավարման Կանոնագրքի պահանջների, Ընկերությունը սահմանել է հետևյալ կորպորատիվ կառուցվածքը.
 ա) Բաժնետերերի ընդհանուր ժողով,
 բ) Խորհուրդ,
 գ) Խորհրդի հանձնաժողովներ (մանրամասն նշել),
 դ) Գործադիր մարմին

Ընկերության նշանակալից բաժնետերերն են.
1. ՀՀ Կառավարություն, ի դեմս մարզպետի տիրապետում է 9946 բաժնետոմս, որը կազմում է Ընկերության կանոնադրական կապիտալի 100 %-ը:

3. ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ (ԲԸԺ)

1. Հաշվետու տարում գումարվել են Տարեկան մեկ ընդհանուր ժողով ՀՀ Լոռու մարզպետարանում:

4. ԽՈՐՀՈՒՐԴԸ

Խորհրդի գործառույթները
Արտացոլումը ընկերության կանոնադրության մեջ գտնվում է մշակման փուլում, և կհրապարակվի սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո:

Խորհրդի կազմը
2012թ դրությամբ, Ընկերության Խորհուրդը բաղկացած է 5/հինգ/ անդամից , որոնցից երկուսը գործադիր են մեկը ոչ գործադիր և երկուսը անկախ. Համաձայն Կանոնագրքի 10-րդ հոդվածի և ընկերության կանոնադրության _______ հոդվածի [նշել Կանոնադրության համապատասխան հոդվածը], “Անկախ” է համարվում Խորհրդի այն անդամը, ով.
1. Վերջին 3 տարվա ընթացքում ընկերությունում գործադիր ղեկավար պաշտոն չի զբաղեցրել, չի աշխատել ընկերությունում կամ դրա հետ փոխկապակցված այլ ընկերությունում, բացառությամբ որպես խորհրդի անդամ պաշտոնավարելուց:
2. Վերջին 3 տարվա ընթացքում ընկերությունից կամ ընկերության հետ փոխկապակցված անձանցից ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ստացել որևէ վարձատրություն, բացառությամբ որպես խորհրդի անդամ ստացած վարձատրությունից:
3. Վերջին 3 տարվա ընթացքում ինչպես ուղղակիորեն, այնպես էլ որպես գործընկեր, նշանակալից բաժնետեր, խորհրդի անդամ, գործադիր մարմնի ղեկավար կամ հաշվապահ, չի ունեցել նյութական բնույթի որևէ գործարար հարաբերություն, այդ թվում` վարկ կամ փոխառություն ստանալու և տրամադրելու հետ կապված, ընկերության կամ ընկերության հետ փոխկապակցված անձանց հետ:
4. Վերջին 5 տարվա ընթացքում չի հանդիսացել ընկերության գործող կամ նախկին արտաքին աուդիտն իրականացնող անձի, նրա հետ փոխկապակցված ընկերությունների բաժնետեր կամ աշխատող:
5. Վերջին 10 տարվա ընթացքում 6 տարուց ավելի չի հանդիսացել Ընկերության խորհրդի անդամ և չի հանդիսանում վերոհիշյալ անձանցից որևէ մեկի ընտանիքի անդամ:
6. Չի հանդիսանում ընկերության նշանակալից բաժնետեր կամ նրա ներկայացուցիչ ցուցակված ընկերությունների դեպքում (նշանակալից է համարվում իր հետ փոխկապակցված անձանց հետ միասին ընկերության 10-ից ավելի տոկոս քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր հանդիսացող բաժնետերը):

 ԽՈՐՀՈՒՐԴ
Պաշտոնը և անունը Գործադիր1
Ոչ գործադիր2
Անկախ
Խորհրդի անդամ է սկսած`
1. Նախագահ`Ս.Լամբարյան
    անկախ
19.01.2012թ
2. Անդամ` Հ. Պապոյան
    անկախ
19.01.2012թ
3. Անդամ`Ս.Մոսինայն
գործադիր
    19.01.2012թ
4. Անդամ` Հ.Ավետիսյան գործադիր   
    19.01.2012թ
5. Անդամ`Ա.Ղալայան
  Ոչ գործադիր
  19.01.2012թ

Խորհրդի գործադիր անդամը Ընկերության ամենօրյա ղեկավարման մեջ ներգրավված անձն է: Համաձայն Կանոնագրքի, Խորհրդի ոչ գործադիր անդամը այն անձն է, ով ներգրավված չէ Ընկերության կամ նրա որևէ դուստր ընկերության ընթացիկ ղեկավարման մեջ:

Խորհրդի անդամների համառոտ կենսագրությունները` ներառյալ Կանոնագրքի 12(4) հոդվածով նախատեսված տեղեկությունները` տարիքը, մասնագիտությունը, հիմնական պաշտոնը, քաղաքացիությունը, այլ ընկերություններում ունեցած պաշտոնները, որոնք առնչվում են խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ, նշանակման օրը, պաշտոնավարման ընթացիկ ժամկետը, վերջին 3 տարվա աշխատանքային փորձը, ընկերությունում և փոխկապակցված ընկերություններում բաժնետոմսերի ուղղակի կամ անուղղակի տիրապետումը, ինչպես նաև խորհրդի անդամի անկախ լինելու հանգամանքը, տարվա ընթացքում խորհրդի անդամների պաշտոնաթողության և պաշտոնանկության, նրանց գործառույթների, ինչպես նաև Խորհրդի հանձնաժողովներին անդամության վերաբերյալ տեղեկությունները բացահայտված են Ընկերության տարեկան հաշվետվության մեջ, որը հասանելի է ընկերության ինտերնետային կայքում www.mcoalaverdi.am [նշել համապատասխան հղումը].

ԿԱՄ
Խորհրդի անդամների համառոտ կենսագրությունները` ներառյալ Խորհրդի անկախ անդամների վերաբերյալ տվյալները, տարվա ընթացքում խորհրդի անդամների պաշտոնաթողության և պաշտոնանկության, նրանց գործառույթների, ինչպես նաև Խորհրդի հանձնաժողովներին անդամության վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են ստորև.

Նախագահ` Սամվել Ֆրունզիկի Լամբարյան
Ծնվել է 30.10.1977թ
Կրթությունը Բարձրագույն
1995-2001թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը:
2001-2004թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության կլինիկական օրդինատուրա, որտեղ շնորհվել է բժշկի աստիճան, «ընդհանուր վիրաբուժություն» մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձառություն`
2005-2008թթ. Աշխատել է Լոռու մարզի <Սպիտակի ԲԿ> ՓԲԸ-ում որպես վիրաբույժ:
2006-2008թթ. Համատեղությամբ աշխատել է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարության 2 ԲՍՓՀ –ում որպես թերապևտ փորձագետ – վիրաբույժ:
2008թ-ից աշխատում է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ:
Հիմնական որակավորում ` բժիշկ- վիրաբույժ
Ընկերությունում աշխատած տարիներ - Ընկերության խորհրդի նախագահ է 19.01.2012թ-ից:
Անդամությունը Ընկերության կամ այլ Ընկերությունների Խորհրդի հանձնաժողով(ներ)ին
Անձնական պարտականություններ և խնդիրներ - Կազմակերպում է խորհրդի աշխատանքները, գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք, կազմակերպում նիստերի արձանագրության վարումը:
Աշխատանքը այլ Ընկերություններում/խորհուրդներում:

Գործադիր տնօրեն- Խորհրդի անդամ Ստեփան Մոսինյան
Ծնվել է 20.01.1970թ
Կրթություն բարձրագույն
1991-1997թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Ավանդական բժշկության համալսարանի բուժական ֆակուլտետը, բուժական գծով բժշկի որակավորում
Աշխատանքային փորձառություն
1998- 2000թթ. աշխատել է «Հիպոկրատ» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն
2000-2002թթ. «Ալավերդու հիվանդանոց »ՊՓԲԸ-ում որպես փոխտնօրեն:
2002-2005թթ. «Ալավերդու հիվանդանոց »ՊՓԲԸ-ում շտապ օգնության կայանի վարիչ:
2005-2007թթ. «Ալավերդու կանխարգելիչ ախտահանում »ԴՓԲԸ-ում որպես տնօրեն:
2007թ . «Ալավերդու հիվանդանոց »ՊՓԲԸ- ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2007թ. –ից մինչ օրս աշխատում է «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն:
Հիմնական որակավորում – բժիշկ
Ընկերությունում աշխատած տարիներ -13 տարի
Անդամություն Ընկերության կամ այլ Ընկերությունների Խորհրդի հանձնաժողով(ներ)ին -չունի
Անձնական պարտականություններ և խնդիրներ:
ա/ տնօրինում է ընկերության գույքը, ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից
բ/ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր այդ թվում աշխատանքային
գ/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ

Խորհրդի անդամ` Հրայր Մարտինի Պապոյան

Ծնվել է – 10.10.1984թ
Կրթություն Բարձրագույն
2001-2006 Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, կառավարման ֆակուլտետ, տնտեսագետի որակավորում
2006-2009թթ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրա,
2009-ից տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան
Աշխատանքային փորձառություն
2007 - 2008թթ Վանաձորի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտոր
2008 - 2009թթ Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ
2009 - 2010թթ Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետ
2010թ-ից մինչ օրս Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի «Տնտեսագիտության տեսության» ամբիոնի «Ռազմավարական ղեկավարում», «Նախագծի ղեկավարում» և «Շուկայագիտություն» առարկաների դասախոս
2010թ-ից մինչ օրս Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան
Հիմնական որակավորում - տնտեսագետ
Ընկերությունում աշխատած տարիներ
Ընկերության Խորհրդի անդամ է 2012թ. Հունվարի 19-ից:
Անդամություն Ընկերության կամ այլ Ընկերությունների Խորհրդի հանձնաժողով(ներ)ին
Անձնական պարտականություններ և խնդիրներ
Զբաղվում է Ընկերության Խորհրդի ընդհանուր հարցերով և վերլուծում ֆինանսական հարցերը։
Աշխատանքն այլ Ընկերություններում/խորհուրդներում:

Խորհրդի անդամ` Հովիկ Զավենի Ավետիսյան
Ծնվել է – 07.08.1963թ
Կրթություն Բարձրագույն
1981-1987թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի սանիտարական ֆակուլտետը, սանիտարական գծով բժշկի որակավորում :
Աշխատանքային փորձառություն
1987- 1990թթ. աշխատել է Գուգարքի շրջ.ՍԷԿ –ում կոմունալ հիգիենայի բժիշկ:
1990-1994թթ. աշխատել է Թումանյանի շրջ.ՍԷԿ –ում աշխատանքի հիգիենայի բժիշկ:
1994-1996թթ. աշխատել է Թումանյանի ՇԿՀ –ի շտապ օգնության կայանի գլխավոր բժիշկ:
1996-1997թթ.աշխատել է «Ալավերդու հիվանդանոց »ՊՓԲԸ-ում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
1997-1999թթ զորակոչվել է զինվորական ծառայության:
1999-2008թթ.աշխատել է «Ալավերդու հիվանդանոց »ՊՓԲԸ- ում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
2008թ. –ից մինչ օրս աշխատում է «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն:
Հիմնական որակավորում -անեսթեզիոլոգ– ռեանիմատոլոգ
Ընկերությունում աշխատած տարիներ
Ընկերության Խորհրդի անդամ է 2012թ. Հունվարի 19-ից:
Անդամություն Ընկերության կամ այլ Ընկերությունների Խորհրդի հանձնաժողով(ներ)ին
Անձնական պարտականություններ և խնդիրներ
Զբաղվում էր Ընկերության Խորհրդի ընդհանուր հարցերով և վերլուծում է վիճակագրական տվյալները։
Աշխատանքն այլ Ընկերություններում/խորհուրդներում:

Խորհրդի անդամ` Անուշ Սուրենի Ղալայան
Ծնվել է – 05.01.1970թ
Կրթություն Բարձրագույն
1987-1993թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը, ստացել է բժիշկ մանկաբույժի որակավորում : Աշխատանքային փորձառություն
1993-1994թթ.ինտերնատուրա Երևանի 3-րդ մանկական կլինիկական հիվանդանոց:
1994-1996թթ աշխատել է Թումանյանի ՇԿՀ –ում որպես թաղամասային մանկաբույժ:
1996-1998թթ աշխատել է « Թումանյանի ԱԿ» ՊՁ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
1997-2001թթ. աշխատել է Ալավերդու «Մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ թաղ. մանկաբույժ:
2005թ.տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ:
2008թ.մինչ օրս աշխատում է « Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ թաղամասային մանկաբույժ:
Հիմնական որակավորում – մանկաբույժ
Ընկերությունում աշխատած տարիներ
Ընկերության Խորհրդի անդամ է 2012թ. Հունվարի 19-ից:
Անդամություն Ընկերության կամ այլ Ընկերությունների Խորհրդի հանձնաժողով(ներ)ին
Անձնական պարտականություններ և խնդիրներ
Զբաղվում էր Ընկերության Խորհրդի ընդհանուր հարցերով և վերլուծում է վիճակագրական տվյալները։
Աշխատանքն այլ Ընկերություններում/խորհուրդներում:

Խորհրդի գործունեությունը
2012թ տարվա ընթացքում, Խորհուրդը գումարել է 3/երեք/նիստ , որից 0 հեռակա քվեարկությամբ:.

Խորհրդի անդամների մասնակցությունը Խորհրդի նիստերին ունի հետևյալ պատկերը.


Պաշտոն և անուն
Նիստերին մասնակցությունը անձամբ Նիստերին մասնակցությունը
հեռակա կարգով
Նիստերի քանակը,
որոնց պետք է մասնակցեր

1.Նախագահ`Ս.Լամբարյան

 անձամբ
 
 3
2. Անդամ` Հ.Պապոյան  անձամբ    3
3. Անդամ` Ս.Մոսինյան  անձամբ    3
4. Անդամ` Հ.Ավետիսյան  անձամբ    3
5. Անդամ`Ա.Ղալայան  անձամբ    3

Խորհրդի աշխատանքի գնահատումը
Խորհուրդը չի ընդունել գնահատման քաղաքա¬կա¬նություն: Խորհուրդ որոշել է մշակել գնահատման քաղաքականություն:Խորհուրդը որոշել է մշակել ինքնագնահատման եղանակներ:
Գնահատման արդյունքում արված հիմնական առաջարկներն են.
_____________________________
_____________________________
[լրացնել ըստ անհրաժեշտության]

5. ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Խորհուրդը ստեղծել է աուդիտի հանձնաժողով

Աուդիտի հանձնաժողով
Աուդիտի հանձնաժողովը բաղկացած է 3 /երեք/ անդամից.
Աուդիտի հանձնաժողովի բոլոր անդամները Խորհրդի անդամ են:
Աուդիտի հանձնաժողովի անդամներն են.

ԱՈՒԴԻՏԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Պաշտոն և անուն
Ոչ-գործադիր Անկախ* Աուդիտի հանձնաժողովի
անդամ է սկսած`

1.Նախագահ`Ս.Լամբարյան
   
անկախ

14.02.2012թ
2. Անդամ` Հ.Պապոյան  Գործադիր   14.02.2012թ
3. Անդամ` Ս.Մոսինյան  Ոչ գործադիր   14.02.2012թ
*Եթե Աուդիտի հանձնաժողով ստեղծված չէ, կամ անդմաները ոչ-գործադիր կամ անկախ չեն, համառոտ բացատրել, թե ինչու:

• Քանի-որ աուդիտի հանձնաժողովը պետք է կազմված լինի 3 անձից,իսկ խորհրդի կազմը բաղկացած է 5 անձից, որոնցից մեկը խորհրդի նախագահն է մյուս գործադիրը ԲԿ –ի տնօրենը: Հանձնաժողովի երեք անդամը ապահովելու համար հանձնաժողովի կազմում ընդգրկվեց տնօրենի տեղակալ Հ.Ավետիսյանը:
 Աուդիտի հանձնաժողովի գործառույթները և պարտականությունները սահմանված են Աուդիտի հանձնաժողովի Կանոնակարգով, որը հաստատվել է Խորհրդի կողմից 14.02.2012թ
 Աուդիտի հանձնաժողովը հաշվետու է խորհրդին, սահմանում է բարելավում պահանջող հիմնահարցերի շրջանակը, առաջարկություններ է ներկայացնում Խորհրդին ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, և իրականացնում է հետևյալ բացառիկ գործառույթները`
ա. հետևել ընկերության ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությանը և ընկերության ֆինանսական գործունեությանը վերաբերող հայտարարություններին` դիտարկելով դրանցում տեղ գտած կարևոր պնդումները ֆինանսական հաշվետվողականության վերաբերյալ, վերանայել եռամսյակային և տարեկան հաշվետվությունները և Խորհրդին ու ԲԸԺ-ին առաջարկություն ներկայացնել դրանց հաստատման վերաբերյալ,
բ. վերանայել ընկերության ներքին վերահսկողության, ներքին աուդիտի, ինչպես նաև իրավական ակտերին և այլ պահանջներին համապատասխանելու և ռիսկերի կառավարման համակարգերը, գ. դիտարկել ընկերության ներքին աուդիտի գործունեությունը,
դ. արտաքին աուդիտն իրականացնող անձի ընտրության, նրա աշխատանքի պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել խորհրդին, դրանք` ԲԸԺ-ի ընդհանուր ժողովի քննարկմանը և վերջնական հաստատմանը ներկայացնելու համար,
ե. ստանալ և քննարկել արտաքին աուդիտն իրականացնող անձի հաշվետվությունը` այդ թվում ներքին հսկողության թերությունների վերաբերյալ նրա բարձրացրած բոլոր հիմնահարցերը և առաջարկությունները,
զ. դիտարկել և ստուգել արտաքին աուդիտն իրականացնող անձի անկախությունը, օբյեկտիվությունը և աուդիտի գործընթացի արդյունավետությունը` հաշվի առնելով համապատասխան ներպետական մասնագիտական և օրենսդրական պահանջները,
է. նվազագույնը տարեկան մեկ անգամ հանդիպել արտաքին աուդիտն իրականացնող անձին` քննարկելու աուդիտի հետ կապված հարցերը:

Աուդիտի հանձնաժողովի գործունեությունը
2012թ տարվա ընթացքում Աուդիտի հանձնաժողովը գումարել է 1 /մեկ/ նիստ , որոնցից 1 /մեկ / առկա, իսկ 0 հեռակա քվեարկության կարգով: Նիստին քննարկվել են Ընկերության ֆինանսատնտեսական իրավիճակը:
Մասնակցությունը Աուդիտի հանձնաժողվի նիստերին


Պաշտոն և անուն
Նիստերին մասնակցությունը անձամբ Նիստերին մասնակցությունը
հեռակա կարգով
Նիստերի քանակը,
որոնց պետք է մասնակցեր

6.Նախագահ`Հ.Պապոյան

 անձամբ
 
  1
7. Անդամ`Հ.Ավետիսյան  անձամբ    1
8. Անդամ`Ա.Ղալայան  անձամբ    1

6. ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆ
Ընկերության գործադիր մարմինը բաղկացած է գլխավոր տնօրենից։ Գլխավոր տնօրենի համառոտ կենսագրությունը, ինչպես նաև նրա գործառույթների և պարտականությունների մանրամասները ներառված են Ընկերության տարեկան հաշվետվության մեջ և Կորպորոտիվ Կառավարման Հայտարարագրի 4-րդ գլխում, որպես Խորհրդի անդամ։

7. ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏ
Ընկերությունը ներքին աուդիտի ստորաբաժանում չի ստեղծել:

8. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՔԱՐՏՈՒՂԱՐ
Ընկերության կորպորատիվ քարտուղարն է Հռիփսիմեն ով նշանակվել է Խորհրդի 14.02.2012թ որոշմամբ: Ընկերության կորպորատիվ քարտուղարը իր գործառույթներն իրա¬կանացնում է համաձայն Կանոնագրքի 22-րդ հոդվածի:

9. ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ
Ընկերությունը արտաքին աուդիտն իրականացնող անձ չի նշանակվել:

10. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ընկերության տարեկան հաշվետվությունը ներկայացվել և հաստատվել է Բաժնետերերի ընդհանուր ժողովում` __________ [նշել երբ]
Տարեկան հաշվետվությունը պարունակում է Կանոնագրքի 23-րդ հոդվածով սահմանված ողջ տեղեկությունները և տեղադրված է
Ընկերության ինտերնետային կայքում ____________ [նշել համապատասխան հղումը]:

Ստորագրված է Խորհրդի նախագահ__________
Գլխավոր գործադիր տնօրեն_________

Հավելված 2. ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ - «Հետևիր կամ բացատրիր»

 
 Կորպորատիվ կառավարման կանոնագիրք հիմնահարց

 
Այո/Ոչ
 
Մեկնաբանություններ/Բացատրություն

 Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի (ԲԸԺ) իրավասությունները և բաժնետերերի իրավունքները

 1.   Ընկերության կանոնադրությունը նախատեսում է հստակ ընթացակարգեր, որոնք բաժնետերերին
հնարավորություն են ընձեռում հաղորդակցվել ԲԸԺ-ից առաջ և քննարկել քվեարկության հարցերը:
 Ոչ  
 2.  ԲԸԺ-ի օրակարգը և համապատասխան այլ փաստաթղթերը բաժնետերերը ստացել են ԲԸԺ-ից առնվազն 21 օր առաջ:  Ոչ  
 3.  ԲԸԺ-ի օրակարգը ներառում է քվեարկության դրվելիք հարցերի վերաբերյալ որոշումների նախագծերը, ինչպես նաև Խորհրդի կողմից ԲԸԺ-ի հաստատմանը ներկայացված աուդիտն իրականացնող անձի անունը:  Ոչ  
 4.  Ընկերության կանոնադրությունը սահմանում է հստակ ընթացակարգեր, որոնք բաժնետերերին հնարավորություն են ընձեռում քվեարկել հեռակա կարգով (օր. էլեկտրոնային քվեարկությամբ):  Ոչ  
 5.  Ընկերության կանոնադրությունը սահմանում է հստակ ընթացակարգեր, որոնք բաժնետերերին հնարավորություն են ընձեռում նշանակել ներկայացուցիչ:  Ոչ  
 6.  Արդյո՞ք բաժնետերերը ԲԸԺ-ում քվեարկում են քվեաթերթիկների միջոցով: (Այս կարգը կարող է չգործել միայն մեկ բաժնետեր ունեցող ընկերությունների դեպքում):  Ոչ  Ունի մեկ բաժնետեր
 7.  Արդյո՞ք բաժնետերերը իրավունք ունեն հարցեր տալու ժողովի գումարումից մինչև 10 օր առաջ: Այո   
 8.  Արդյո՞ք Խորհուրդը Ժողովի ժամանակ պատասխանել է բաժնետերերի հարցերին: Այո  
 9.  Արդյո՞ք բաժնետերերը իրավունք ունեն հարցեր տալ Ժողովի ժամանակ: Այո  
 10.

 Արդյո՞ք Խորհուրդը պատասխանել է առաջադրված բոլոր հարցերին:

Այո

 
Շահութաբաժինների վճարման քաղաքականություն

 11.  Ընկերությունն ունի շահութաբաժինների վճարման քաղաքականություն, որը մշակվել է խորհրդի կողմից, հաստատվել է ԲԸԺ-ում և հրապարակվել է Ընկերության ինտերնետային կայքում: Ոչ   Ընկերությունը ներկայացնում է լիազոր մարմնի հաստատմանը
 12.

 Շահութաբաժինների վճարման քաղաքականությունը ներառում է վճարվելիք շահութաբաժնի նվազագույն գործակիցը (payout ratio):

Այո  50%
 Պետությունը որպես սեփականատեր [միայն Պետական ընկերությունների համար]

 13.  Պետությունն արդյո՞ք չի միջամտում Պետական Ընկերության (ՊԸ) առօրյա ղեկավարմանը: Ոչ  
 14.  Պետությունը հրապարակել է սեփականության քաղաքականություն, որը սահմանում է պետական սեփականության ընդհանուր նպատակները, այն հատուկ նպատակները, որոնց պետք է հասնել, ինչպես նաև արդյո՞ք ընկերությունը ֆինանսավորվում է իր շահույթների հաշվին, թե ամբողջովին կամ մասնակիորեն ֆինանսավորվում է պետության կողմից: Ոչ  
 15.

 Արդյո՞ք ՊԸ-ը մատուցում է այնպիսի ծառայություններ, որոնք, համաձայն պետական քաղաքականության, կարող են մատուցվել միայն պետական հատվածի կողմից:

Այո  1.Առաջնային բուժ օգնություն
2.Սոց.անապահով խմբերին մատուցվող ծառայություն
3.Տարափոխիկ հիվանդությունների կանխարգելում
4.Մոր և մանկան առողջ պահպանում
 

 
 Կորպորատիվ կառավարման կանոնագիրք հիմնահարց

 
Այո/Ոչ
 
Մեկնաբանություններ/Բացատրություն
 Խորհուրդ
 16.   Ընկերությունը հիմնադրել է հստակ պարտականություններով և գործառույթներով օժտված խորհուրդ, որի մասին հրապարակված է ընկերության ինտերնետային կայքում:
Այո  
 17.  Արդյո՞ք Խորհուրդը կազմում է հաշվետվություն Կանոնագրքի դրույթներին Ընկերության հետևելու վերաբերյալ: Այո  
 18.  Արդյո՞ք Խորհուրդը նշանակում և ազատում է գործադիր մարմնի ղեկավարին, ինչպես նաև ձևավորում է կոլեգիալ գործադիր մարմին (այդպիսին նախատեսված լինելու դեպքում), նշանակում և ազատում դրա անդամներին: Ոչ  
 19. Արդյո՞ք Խորհրդում ոչ գործադիր անդամները կազմում են մեծամասնություն, և արդյո՞ք նրանցից առնվազն երկուսն անկախ են: Այո  
 20.  Խորհրդի հանձնաժողովները տարեկան մեկ անգամ անցկացնում են Ընկերության ներքին կորպորատիվ փաստաթղթերի (կանոնադրություն, կանոնակարգեր և այլ)՝ իրենց իրավասության ոլորտին վերաբերող դրույթների փորձաքննություն և համապատասխան փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացնում խորհրդին։ Այո  
 21.  Խորհրդի հանձնաժողովները պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն են ներկայացնում խորհրդին: Հանձնաժողովները այդպիսի հաշվետվություն են ներկայացնում յուրաքանչյուր նիստից հետո` պատեհ ժամկետում: Հանձնաժողովների նիստերը պետք է նախորդեն Խորհրդի հերթական նիստերին: Ոչ   Աուդիտի հանձնաժողովը հրավիրել է մեկ նիստ
 22.

 Խորհրդի հանձնաժողովների անդամները պետք է մասնակցեն հանձնաժողովի գործունեությանը և աշխատանքներին և ներկա գտնվեն բոլոր նիստերին:

Այո

 
 Խորհրդի անդամների նշանակումը

 23.  Խորհրդի անդամների թեկնածությունների առաջադրումը ԲԸԺ-ին զուգակցված է առաջադրված թեկնածուի պաշտոնի նկարագրով և համառոտ կենսագրականով, որտեղ շարադրված են ստանձնելիք պարտականությունները, գործառույթները և կենսագրական տվյալները: Այո  
 24.

 Խորհրդի անդամների առաջադրված թեկնածուների պաշտոնի նկարագիրը ջնջել և համառոտ կենսագրականները հրապարակվել են Ընկերության ինտերնետային կայքում` ԲԸԺ-ից առնվազն 30 օր առաջ:

Ոչ

 
Խորհուրդ. Գործունեության մոնիթորինգ

 25.  Խորհուրդը, համաձայն գնահատման քաղաքականության, դիտարկում է գործադիր մարմնի գործունեությունը: Ոչ  Գտնվում է մշակման փուլում
 26.

 Խորհուրդն իրականացնում է իր գործունեության արդյունավետության տարեկան գնահատում` համաձայն հաստատված գնահատման քաղաքականության:

Ոչ  Խորհուրդը գնահատման քաղաքականություն չունի
 Պետությունը որպես սեփականատեր [միայն Պետական ընկերությունների համար]

 27.

 Խորհրդի նիստերին խորհրդի անդամների մասնակցության մասին տվյալները ներառված են ԿԿ Հայտարարագրի նկարագրական մասում և/կամ ընկերության տարեկան հաշվետվությունում:

Այո

 
ՊԸ-ն Խորհրդի անդամներին ներկայացվող պահանջները

 28.
 Արդյո՞ք ՊԸ-ն խորհրդի անդամները բացահայտում են քաղաքական միավորումներին իրենց անդամությունը:
Ոչ  Նման պահանջ չկա
 29.
 Այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ի պաշտոնե կարգավորիչ իրավասություններ ունեն տվյալ ՊԸ-ն նկատմամբ, արդյո՞ք ընդգրկվում են տվյալ ՊԸ-ն խորհրդի կազմում:
Այո  Քանիոր մասնագետները հասարակական հիմունքներով ներգրավված չեն
 
 Խորհրդի անդամները պետք է նշանակվեն և պաշտոնավարեն նվազագույնը 3 տարի, բացառությամբ եթե պաշտոնանկ են արվում կարգապահական խախտումների կամ պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքերով:

Այո

 

Խորհրդի անդամների վերաբերյալ տվյալները

 
 Կորպորատիվ կառավարման կանոնագիրք հիմնահարց

 
Այո/Ոչ
 
Մեկնաբանություններ/Բացատրություն
Խորհրդի անդամների վերաբերյալ տվյալները
 30.

  Ինչպես պահանջվում է Կանոնագրքով, տարեկան հաշվետվությունը և/կամ ԿԿ հայտարարագրի նկարագրական մասը մանրամասն տեղեկություններ է պարունակում խորհրդի անդամների մասին:

Այո

 
Խորհրդի նիստերի տարեկան պլան

 31.  Ցուցակված ընկերությունների և ՊԸ-ների խորհրդի նիստերը պետք է հրավիրվեն նվազագույնը եռամսյակը մեկ անգամ: Ոչ  2012թ գումարվել է երեք նիստ
 32.

 Խորհրդի նիստերը գումարվում են համաձայն հաստատված տարեկան պլանի: Խորհրդի նիստերի օրակարգը և դրան ուղեկցող փաստաթղթերը Խորհրդի անդամներին են ուղարկվում նիստի օրվանից առնվազն 10 օր առաջ:

Այո

 
Խորհրդի նախագահը

 33.  Խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոննները չեն համատեղվում: Այո  
 34.  Ընկերության կանոնադրությամբ հստակ տարանջատված են Խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի իրավասությունները: Ոչ   Գտնվում է փոփոխման ընթացքում
 35.

 Խորհրդի նախագահը պատասխանատու է, որպեսզի խորհրդի նորընտիր անդամներն իրենց պաշտոնավարման սկզբում պատշաճ ծանուցվեն ընկերության և իրենց պարտականությունների մասին: Ընկերությունն ունի խորհրդի անդամների համար նախատեսված ուսուցման ծրագրեր:

Ոչ

 Խորհուրդը անդամների համար ուսուցման ծրագրեր չի նախատեսել
 Խորհրդի անդամների գործունեության վնասների ապահովագրումը և նրանց ազատումը պատասխանատվությունից

 36.  Ընկերության կանոնադրությունը դրույթներ է պարունակում խորհրդի անդամներին այն վնասների փոխհատուցումից ազատելու վերաբերյալ, որոնք վրա են հասել նրանց պաշտոնական պարտականությունների իրականացման հետևանքով: Ընկերությունն ապահովագրվել է Խորհրդի անդամների գործունեության վնասների ռիսկից: Այո  
Աուդիտի հանձնաժողով

 37.  Ընկերությունները պարտավոր են ստեղծել խորհրդի ոչգործադիր անդամներից բաղկացած աուդիտի հանձնաժողով, որտեղ մեծամասնությունը, ինչպես նաև հանձնաժողովի նախագահը պետք է լինեն անկախ: Այո  
 38.
 Աուդիտի հանձնաժողովի բոլոր անդամները համապատասխան որակավորում ունեն ֆինանսների, հաշվապահության, աուդիտի և ներքին հսկողության հարցերում:
Ոչ  Միայն նախագահը
 39.
 Աուդիտի հանձնաժողովը հետևում է ընկերության ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությանը և ընկերության ֆինանսական գործունեությանը վերաբերող հայտարարություններին` դիտարկելով դրանցում տեղ գտած կարևոր պնդումները ֆինանսական հաշվետվողականության վերաբերյալ, վերանայում եռամսյակային և տարեկան հաշվետվությունները և Խորհրդին ու ԲԸԺ-ին առաջարկություն ներկայացնում դրանց հաստատման վերաբերյալ:
Այո

 
 40.
 Աուդիտի հանձնաժողովը նվազագույնը տարեկան մեկ անգամ հանդիպում է արտաքին աուդիտն իրականացնող անձին` քննարկելու աուդիտի հետ կապված հարցերը:
Ոչ  Արտաքին աուդիտ իրականացնող մարմին չկա
 41.
 Աուդիտի հանձնաժողովը պատասխանատու է վերանայելու ընկերության ներքին վերահսկողության, ներքին աուդիտի, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգերը:
Այո  
 42.
 Աուդիտի հանձնաժողովը պատասխանատու է արտաքին աուդիտն իրականացնող անձի ընտրության, նրա աշխատանքի պայմանների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել խորհրդին, դրանք` ԲԸԺ-ի ընդհանուր ժողովի քննարկմանը և վերջնական հաստատմանը ներկայացնելու համար: Ոչ
 
 43.
 Աուդիտի հանձնաժողովը մշակել է արտաքին աուդիտն իրականացնող անձի անկախության չափորոշիչներ:
Ոչ  
 44.
 Աուդիտի հանձնաժողովը դիտարկել է արտաքին աուդիտն իրականացնող անձի անկախությունը` համաձայն հաստատված չափորոշիչների, և արդյունքները ներառվել են տարեկան հաշվետվությունում:
Ոչ  
 45.
 Աուդիտի հանձնաժողովը պահում է իր նիստերի արձանագրությունները:
Այո
 

ավելին



Մեկնաբանություն(ներ) (0)









Դեղագործական ընկերություններ

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է:
Շարունակություն...

Տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն

Հուլիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ "Համազգային վստահություն" խորհրդի կողմից կազմակերպված "Հուսո Աստղ" ամենամյա "Տարվա լավագույն բժիշկ" և "Տարվա լավագույն բուժհիմնարկ" մրցանակաբաշխությունը:
"Տարվա մարզային հիվանդանոց" անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալավերդու բժշկական կենտրոնը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԿ ՓԲԸ-Ի 2013-2017 ԹՎ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Ամբուլատոր մասնաշենքի հիմնանորոգում, վերակառուցում, վերազինում ըստ համապատասխան բաժանմունքների (մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն, ռենտգեն սրահ, շտապ օգնության ծառայություն, ինֆեկցիոն ծառայություն, վարչական մաս, կանանց կոնսուլտացիա):
2. Դիահերձարանի կառուցում, հիսթոլոգիական լաբորատորիայի հիմնում, վերազինում:
3. Տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի հիմնանորոգում, լաբորատորիայի ստեղծում, տանիքի հիմնանորոգում:
ավելին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14-10-2019

Արձանագրություն N 3…
2019թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի նիստ նախագահությամբ փոխտնօրեն…

» կարդալ ավելին

07-10-2019

Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի գործունեության 2020-2025թվականների…
                                           …

» կարդալ ավելին


ՕԳՏԱԿԱՐ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱՆ` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
ԱԾԻԳ`Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ
ԱՀԿ`Առողջության համաշխարային կազմակերպություն
ԸԲՀԱ`Ընտանեկան բժիշկների հայկական ասոցացիա
ԱԱՊԲ`Առողջապահության առաջնային պահպանման բարեփոխման ծրագիր