ԹԵԺ ԳԻԾ` 0253-2-30-83

Արձանագրություն թիվ 001

«Ալավերդու ԲԿ» ՓԲԸ -ի կորպորատիվ կառավարման խորհրդի (ԿԿԽ) նիստի

  Ք.Ալավերդի                                                                                                              17.02.2014թ                       

Խորհրդի 5 /հինգ/ անդամներից ներկա էին բոլորը:

 

                                                     Օրակարգ

 

1. «Ալավերդու ԲԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծառայությունների որակի բարելավման նպատակով նոր սարքավորումների ձեռք բերում:

                         Զեկուցող`Ս.Մոսինյան

 

Լսեցին 1.- «Ալավերդու ԲԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծառայությունների որակի բարելավման նպատակով նոր սարքավորումների ձեռք բերում:

 Զեկուցողը ներկայացրեց ,որ վերջին տարիներին   <Ալավերդու ԲԿ> ՓԲԸ-ի շենքի հիմնանորոգումից և անհրաժեշտ սարքավորումներով հագեցվածությունից հետո զգալի բարձրացել է ազգաբնակչությանը տրամադրվող բժշկական սպասարկման  որակը և   աշխատակիցների  աշխատանքային պայմանները: Սակայն այս ամենը համարել բավարարար և կանգ առնել կնշանակի հետ մնալ Հանրապետությունում դիտվող առողջապահության արագ տեմպերով զարգացումից:Ուստի անհրաժեշտ է ընդլայնել բժշկական կենտրոնի  կողմից մատուցվող ախտորոշիչ և բուժական ծառայությունների տեսականին:

Զեկուցողի կողմից առաջարկվեց ձեռք բերել  կարդիո էխո ծրագիր, պարաֆինային սեղան, պորտատիվ ռենտգեն սարք, աուդիոմետր, տեսալարինգոսկոպ, սպիրոմետր սարքավորումները և փնտրել դրանց ձեռք բերման ֆինանսական միջոցների  օպտիմալ տարբերակ:

      Ելույթ ունեցավ`

1.     Փոխտնօրեն Հ.Ավետիսյանը

  Նա ներկայացրեց, որ օրակարգում դրված հարցը իսկապես ակտուալ է և վերը նշված սարքավորումների ձեռք բերումը իսկապես կբերի սպասարկման որակի բարձրացման, հետազոտությունների ծավալի մեծացման, կնվազեցնի հետազոտությունների նորագույն  մեթոդների  համար    ազգաբնակչության հոսքը այլ բուժհաստատություններ,հնարավորինս կկանխվի հիվանդությունների  բուժման ժամանակ առաջացող  բարդությունները:

      Ելույթ ունեցավ`

    1.ԿԿԽ անդամ Հ.Պապոյանը

  Ելույթ ունեցողը լինելով մասնագիտությամբ ֆինանսիստ,ներկայացրեց,որ բժշկական կենտրոնի ունեցած ֆինանսական միջոցները չեն բավարարի այդ սարքավորումների ձեռք բերման համար,չնայած նախատեսվում է ,որ նշված սարքավորումների ձեռք բերումից և ներդրումից հետո կբարձրանան  ԲԿ-ի ֆինանսական մուտքերը:Հաշվի առնելով այս ամենը  որպես հնարավոր տարբերակ առաջարկեց սարքավորումների ձեռք բերման համար օգտվել ՀՀ-ում բանկային համակարգերի կողմից առաջարկվող որևէ վարկատեսակից: Եվ առաջարկեց որպես ավելի հարմար տարբերակ դիմել «ԱԿԲԱ Լիզինգ» ընկերությանը:

    Որոշեցին 1 - Բժշկական կենտրոնում որակյալ բուժ սպասարկում ապահովելու համար 2014-2015թթ  ձեռք բերել. կարդիո էխո ծրագիր, պարաֆինային սեղան, պորտատիվ ռենտգեն սարք,աուդիոմետր, տեսալարինգոսկոպ,սպիրոմետր և որպես ֆինանսական միջոցների ձեռք բերման համար համագործակցել  «ԱԿԲԱ Լիզինգ» ընկերության  հետ:

 

 

Խորհրդի նախագահ՝                           Ս. Լամբարյան

                                       Քարտուղար`                                         Հ. Փիրումյան



Մեկնաբանություն(ներ) (1)

To explore the nursing intervention method and effect of painless induced abortion under propofol intravenous anesthesia. Methods: 122 pregnant women who underwent induced abortion in our hospital from March 2016 to February 2018 were randomly divided into control group and observation group, 61 cases in each group. All pregnant women were given propofol anesthesia. The control group formulated routine nursing intervention program and observation system.ray-ban outlet ray ban outlet oakley outlet oakley sunglasses outlet

02-09-2019 - oakley sunglasses









Դեղագործական ընկերություններ

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ, որակյալ, անվտանգ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականության իրագործումն է:
Շարունակություն...

Տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն

Հուլիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ "Համազգային վստահություն" խորհրդի կողմից կազմակերպված "Հուսո Աստղ" ամենամյա "Տարվա լավագույն բժիշկ" և "Տարվա լավագույն բուժհիմնարկ" մրցանակաբաշխությունը:
"Տարվա մարզային հիվանդանոց" անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալավերդու բժշկական կենտրոնը:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԿ ՓԲԸ-Ի 2013-2017 ԹՎ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Ամբուլատոր մասնաշենքի հիմնանորոգում, վերակառուցում, վերազինում ըստ համապատասխան բաժանմունքների (մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություն, ռենտգեն սրահ, շտապ օգնության ծառայություն, ինֆեկցիոն ծառայություն, վարչական մաս, կանանց կոնսուլտացիա):
2. Դիահերձարանի կառուցում, հիսթոլոգիական լաբորատորիայի հիմնում, վերազինում:
3. Տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի հիմնանորոգում, լաբորատորիայի ստեղծում, տանիքի հիմնանորոգում:
ավելին
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14-10-2019

Արձանագրություն N 3…
2019թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ բժշկական օգնության սպասարկման ոլորտում որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի նիստ նախագահությամբ փոխտնօրեն…

» կարդալ ավելին

07-10-2019

Ալավերդու ԲԿ ՓԲԸ-ի գործունեության 2020-2025թվականների…
                                           …

» կարդալ ավելին


ՕԳՏԱԿԱՐ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ՀՀ ԱՆ` Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն
ԱԾԻԳ`Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ
ԱՀԿ`Առողջության համաշխարային կազմակերպություն
ԸԲՀԱ`Ընտանեկան բժիշկների հայկական ասոցացիա
ԱԱՊԲ`Առողջապահության առաջնային պահպանման բարեփոխման ծրագիր